Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2013, 1148 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 281-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման NN 1 և 3 հավելվածների 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Լիցենզավորված գործունեության ընթացքում լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման համար սահմանված պարտադիր պայմանների և պահանջների փոփոխման դեպքում (ներառյալ համապատասխան որակավորում ունեցող մասնագետի, տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության փոփոխման) լիցենզավորված անձը 15-oրյա ժամկետում լիազոր մարմնին հայտնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023