Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2013, 1150 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 2071-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2071-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 4-րդ, 6-րդ և 11-րդ կետերը.
2) հավելվածի 13-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) նախատեսվող արտադրության մեջ ընդգրկվող ֆիզիկական անձի կողմից մասնագիտական որակավորման ստուգումն անցնելու վերաբերյալ փաստաթղթի պատճենը».
3) հավելվածի 13-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) կազմակերպություններում ընդգրկվելիք աշխատողների բժշկական զննությունների արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշման».
4) ուժը կորցրած ճանաչել հավելվածի III բաժինը.
5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին կետով.
«11.1. Լիցենզիայի հայտի մերժումը, լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը, ինչպես նաև լիցենզավորման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023