Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2013, 1152 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի «Նույնականացման քարտ կարդացող սարքերը բաշխելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 16 ի N 31-ն որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը «կազմակերպություններին» բառից հետո լրացնել «, «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 րդ հոդվածում նշված ֆիզիկական անձանց, պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից՝ նույնականացման քարտ ստացած ֆիզիկական անձանց» բառերով, իսկ «դրամով» բառից հետո լրացնել «(ընդ որում, յուրաքանչյուր ֆիզիկական անձի տրամադրվում է նույնականացման քարտ կարդացող մեկ սարք)» բառերով.
2) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» և «դ» պարբերություններով.
«գ. «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածում նշված ֆիզիկական անձի նույնականացման քարտը, հարկային մարմնի հետ կնքած` անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիրը (պայմանագրի պատճենը) և գանձապետական հատուկ հաշվեհամարին անհրաժեշտ գումարի վճարման անդորրագիրը,
դ. պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից՝ նույնականացման քարտ ստացած ֆիզիկական անձի նույնականացման քարտը և գանձապետական հատուկ հաշվեհամարին անհրաժեշտ գումարի վճարման անդորրագիրը, իսկ կամավոր մասնակցի դեպքում՝ նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ կենսաթոշակային հաշիվ բացած լինելու վերաբերյալ հավաստումը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023