Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2013, 1165 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 661-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում փոփոխություններ ու վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին» N 661-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «1,367,194.4» թիվը փոխարինել «1,317,932.6» թվով.
2) N 7 հավելվածի`
ա. N 1 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
բ. N 7 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 hավելվածի.
գ. N 8 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 hավելվածի.
դ. N 9 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 hավելվածի.
ե. N 11 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 5 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023