Կառավարության որոշումներ

3 Հոկտեմբերի 2013, 1130 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՂՆԱՀԱՐԿԵՐՈՒՄ ԿԱՊԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ ԵՎ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու և պայմանագրերի կնքման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրինությանը հանձնված շենքերի և շինությունների) տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու և պայմանագրերի կնքման իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրինությանը հանձնված շենքերի և շինությունների մասով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը:
3. Սահմանել, որ նախքան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրինությանը հանձնված շենքերից և շինություններից մինչև 500 մետր հեռավորությամբ գտնվող` պետական սեփականություն հանդիսացող այլ շենքերի ու շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալն անհրաժեշտ է ստանալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության դրական կարծիքը, իսկ Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ ճանաչված շենքերի ու շինությունների համար՝ Երևանի քաղաքապետի դրական կարծիքը:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցնել ու հաստատել սույն որոշմամբ նախատեսված իրավահարաբերությունների կարգավորման տիպային պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) ձևը և առաջարկել «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունների ներկայացուցիչներին մասնակցել պայմանագրի մշակման աշխատանքներին:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում համատեղ հրամանով հաստատել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 18-րդ կետով սահմանված վարձավճարների բաշխման կարգը:
6. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու նպատակով էլեկտրոնային հաղորդակցության օպերատորների կողմից կնքված պայմանագրերը գործում են մինչև պայմանագրերի ժամկետների ավարտը, իսկ տվյալ հարաբերությունները կարգավորող նոր պայմանագրերը կնքվում են սույն որոշմամբ սահմանված կարգով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:


Հավելված

Արխիվ

2024

2023