Կառավարության որոշումներ

31 Հոկտեմբերի 2013, 1195 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն, 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 56-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Պաշտոնական տեղեկագրերի ծավալների հրատարակումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 34,008.2 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N N 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն N N 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 31-ի «Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» ծրագրով 2013 թվականին նախատեսված հատկացումների բաշխման մասին» N 56-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետում «336,049.1» թիվը փոխարինել «370,057.3» թվով.
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «280,017.0» թիվը փոխարինել «314,982.2» թվով.
3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «28,786.9» թիվը փոխարինել «27,829.9» թվով.
4) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի.
5) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 4 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023