Կառավարության որոշումներ

31 Հոկտեմբերի 2013, 1196 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի <<6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգի մասին>> N 739-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 6-րդ և 10-րդ կետերում <<5>> թիվը փոխարինել <<հինգ աշխատանքային>> բառերով,
բ. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
<<Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի <<Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին>> N 626-Ն որոշմամբ սահմանված` օբյեկտը, որի կազմում առկա են 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքներ, շահագործման ընդունող հանձնաժողովում ներգրավված է լիազոր մարմնի ներկայացուցիչը, և ընդունող հանձնաժողովի ակտում առկա է նրա ստորագրությունը (համաձայնությունը), ապա այդ էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունները տրվում են սույն որոշման N 2 հավելվածով պահանջվող միայն ընդհանուր փաստաթղթերը ներկայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:».
2) որոշման N 2 հավելվածի`
ա. 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<7. Էլեկտրատեղակայանքների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշմամբ սահմանված ընդունող հանձնաժողովի ակտի պատճենը:>>,
գ. V բաժնի վերնագիրն «ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՆԵՐԻ» բառից հետո լրացնել «ՈՒ ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի <<Միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին>> N 1423-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերում <<7>> թիվը փոխարինել <<հինգ աշխատանքային>> բառերով,
բ. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
<<Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի <<Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին>> N 626-Ն որոշմամբ սահմանված` օբյեկտը, որի կազմում առկա են գազի միջին ու բարձր ճնշման տեղակայանքներ, շահագործման ընդունող հանձնաժողովում ներգրավված է լիազոր մարմնի ներկայացուցիչը, և ընդունող հանձնաժողովի ակտում առկա է նրա ստորագրությունը (համաձայնությունը), ապա այդ տեղակայանքների գործարկման եզրակացությունները տրվում են սույն որոշման N 2 հավելվածով պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:>>.
2) որոշման N 2 հավելվածում`
ա. ուժը կորցրած ճանաչել վեցերորդ` <<Գազասարքավորումների գործարանային անձնագրերը և օգտագործման հրահանգները>> պարբերությունը,
բ. իններորդ պարբերության մեջ <<ավարտված շինարարության շահագործման փաստագրման>> բառերը փոխարինել <<օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի>> բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի <<5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին>> N 1492-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 6-րդ և 9-րդ կետերում <<7>> թիվը փոխարինել <<հինգ աշխատանքային>> բառերով,
բ. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
<<Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի <<Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին>> N 626-Ն որոշմամբ սահմանված` օբյեկտը, որի կազմում առկա են 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմատեղակայանքներ, շահագործման ընդունող հանձնաժողովում ներգրավված է լիազոր մարմնի ներկայացուցիչը, և ընդունող հանձնաժողովի ակտում առկա է նրա ստորագրությունը (համաձայնությունը), ապա այդ ջերմատեղակայանքների գործարկման եզրակացությունները տրվում են սույն որոշման N 2 հավելվածով պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:>>.
2) որոշման N 2 հավելվածում`
ա. ուժը կորցրած ճանաչել չորրորդ պարբերությունը,
բ. յոթերորդ պարբերության մեջ <<ավարտված շինարարության շահագործման փաստագրման>> բառերը փոխարինել <<օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի>> բառերով:

 


 

Արխիվ

2024

2023