Կառավարության որոշումներ

31 Հոկտեմբերի 2013, 1197 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կենտրոնների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1275-Ն որոշման 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Ռենտգենաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար անհրաժեշտ է գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման լիցենզիայի առկայությունը, իսկ արտաքին մակերեսից մեկ մետր հեռավորության վրա իոնացնող ճառագայթման կլանված դոզայի 0.25 mGy/h հզորությունից փոքր կամ հավասար հզորությամբ ստոմատոլոգիական ռենտգենյան սարքերի համար՝ իոնացնող ճառագայթման աղբյուրի պետական գրանցման մասին տեղեկանքի պատճենը` տրված ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմնի կողմից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Արխիվ

2024

2023