Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2013, 1185 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1591-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1591-Ա որոշման 6-րդ կետում «մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2013 թվականի դեկտեմբերի 23-ը» բառերով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում սահմանված ժամկետում գնորդի կողմից վճարումները չկատարվելու դեպքում գույքի վճարման վերջնաժամկետ է համարվում գնորդի կողմից մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա
ժամկետը, և վճարման ենթակա գումարի նկատմամբ կհաշվարկվեն համապատասխան տոկոսներ` ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային դրույքների:

 

Արխիվ

2024

2023