Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2013, 1190 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը <<Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Հանրապետության 85 հասցեում գտնվող 104.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով (կաթսայատուն` 47.0 քառ. մետր և ենթակայան` 57.4 քառ. մետր) անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0331 հա հողատարածքը, ինչպես նաև 71 միավոր մեքենաները և սարքավորումները (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, ուղղակի վաճառքի ձևով օտարել <<Բիզնես Պլաս>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) (գրանցված` 22. 11. 1996 թ. N 286.110.02488, վկայական N 01Ա030321, գտնվելու վայրը` քաղ. Երևան, Աբովյան 16/3):
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2013 թվականի օգոստոսի 26-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 124236 հազ. դրամ, որից` անշարժ գույքը 123369.9 հազ. դրամ, իսկ մեքենաներ և սարքավորումները` 865.8 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 124236 հազ. դրամ, որից` անշարժ գույքը 123369.9 հազ. դրամ, իսկ մեքենաները և սարքավորումները` 865.8 հազ. դրամ.
3) որ գնորդը պարտավորվում է վճարել նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0331 հա հողատարածքի կադաստրային արժեքը` 19860.0 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գինը և հողամասի կադաստրային արժեքը, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 487056 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է`
1) երեք տարվա ընթացքում կատարել 8 000 հազ. դրամի ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.
2) իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Գնորդը պարտավոր է`
1) վճարումները կատարել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ, Հայաստանի Հանրապետության արժույթով` անշարժ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ մեքենաների և սարքավորումների վաճառքի գինն ուղղել <<Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր>> գանձապետական հաշվին: Հողամասի կադաստրային արժեքը վճարել <<Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր>> գանձապետական հաշվին.
2) վճարի կետանցի դեպքում վճարել տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար չվճարված գումարի 1 տոկոսի չափով:

 

Հավելված

 



Արխիվ

2024

2023