Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2013, 1182 - Ն

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՋՐԱՄԲԱՐԻ, ԹԹՈՒՋՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՁՈՐԱԳԼԽԻ, ՆԻԳԱՎԱՆԻ, ՀԱՐԹԱՎԱՆԻ, ՍԱՐԱԼԱՆՋԻ, ՍԱՍՈՒՆԻԿԻ, ՈՍԿԵՎԱԶԻ, ԿԱՆՉԻ, ԼԵՌՆԱՐՈՏԻ, ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐԻ, ԴԴՄԱՍԱՐԻ, ՆՈՐ ԱՄԱՆՈՍԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԾՈՎԻՆԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՁՈՐԱԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԼՃԱՇԵՆԻ, ՆՈՐԱՇԵՆԻ, ՉԿԱԼՈՎԿԱՅԻ, ՍԱՐՈՒԽԱՆԻ, ՋԻԼԻ, ԿԱԼԱՎԱՆԻ, ՄԱՐՏՈՒՆՈՒ, ԹԹՈՒՋՐԻ, ԱԽՊՐԱՁՈՐԻ, ՄԱՔԵՆԻՍԻ, ԼՃԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐԳԱՀՈՎՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՉԱՋՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԱՅԳԵՀՈՎՏԻ, ԲԵՐԴԱՎԱՆԻ, ԵՆՈՔԱՎԱՆԻ, ՋՈՒՋԵՎԱՆԻ, ԲԵՐԴԻ, ՉՈՐԱԹԱՆԻ, ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Արագածոտնի մարզի Ջրամբարի, Թթուջրի համայնքների ղեկավարների, Ձորագլխի, Նիգավանի, Հարթավանի, Սարալանջի, Սասունիկի, Ոսկեվազի, Կանչի, Լեռնարոտի, Կաթնաղբյուրի, Դդմասարի, Նոր Ամանոսի համայնքների ավագանիների անդամների, Գեղարքունիքի մարզի Ծովինարի համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Ձորագյուղի համայնքի ղեկավարի, Լճաշենի, Նորաշենի, Չկալովկայի, Սարուխանի, Ջիլի, Կալավանի, Մարտունու, Թթուջրի, Ախպրաձորի, Մաքենիսի, Լճավանի համայնքների ավագանիների անդամների, Լոռու մարզի Մարգահովտի համայնքի ղեկավարի, Տավուշի մարզի Աչաջրի համայնքի ղեկավարի, Այգեհովտի, Բերդավանի, Ենոքավանի, Ջուջևանի, Բերդի, Չորաթանի, Վերին Կարմիր աղբյուրի համայնքների ավագանիների անդամների` 2013 թվականի նոյեմբերի 17-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2013 թվականին հատկացնել 49.889.551 դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2013 թվականին հատկացնել 4.180.098 դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 4 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023