Կառավարության որոշումներ

17 Հոկտեմբերի 2013, 1189 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1005-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմում լուծարել գերատեսչական հսկողության վարչությունը, հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպման և ընթացիկ հսկողության վարչությունը վերանվանել կազմակերպման և հսկողության վարչության, լուծարել հետաքննության վարչությունը և ստեղծել իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն, ստեղծել առաջին և գործարար միջավայրի հետազոտման և մոնիթորինգի բաժիններ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշման «I. Վերադաս մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում`
1) «1. Վարչություններ» մասում`
ա. հանել «Գերատեսչական հսկողության վարչություն» բառերը,
բ. «Հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպման և ընթացիկ հսկողության վարչություն» բառերը փոխարինել «Կազմակերպման և հսկողության վարչություն» բառերով,
գ. հանել «Հետաքննության վարչություն» բառերը,
դ. լրացնել «Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն» բառերով.
2) «2. Բաժիններ» մասում`
ա. լրացնել «Առաջին բաժին» բառերով,
բ. լրացնել «Գործարար միջավայրի հետազոտման և մոնիթորինգի բաժին» բառերով:
3. Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

Հավելված

Արխիվ

2024

2023