Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2013, 1204 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 1 և 13 աղյուսակներում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետութան կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2013 թվականին հատկացնել 14000.9 հազ. դրամ, որից` 5000.9 հազ. դրամը` նախարարության աշխատակազմի համար գրասենյակային գույքի և սարքավորումների ձեռքբերման նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով), 9000.0 հազ. դրամը` «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության ջեռուցման համակարգի ներդրման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով նախատեսված տեխնիկական բնութագրերի պարամետրերից և առավելագույն գները գերազանցող` սույն որոշման N 4 հավելվածում ներառված «Ուղղահայաց շերտավարագույր», «Հորիզոնական շերտավարագույր» և «Աթոռ» ապրանքատեսակները։
4. Սահմանել, որ սույն որոշման N 4 հավելվածով նախատեսված «Ուղղահայաց շերտավարագույր», «Հորիզոնական շերտավարագույր», «Ուղեգորգ», «Աթոռ», «Ընդունարանի փափուկ կահույքի լրակազմ», «Բազկաթոռ` հաճախորդի», «Հավաքովի պահարան» ապրանքատեսակների գնումն իրականացվելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 2-րդ կետով «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության ջեռուցման համակարգի ներդրման համար հատկացված գումարը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հավելված

Արխիվ

2024

2023