Կառավարության որոշումներ

7 Նոյեմբերի 2013, 1218 - Ա

«ԳՅՈՒՄՐՈՒ N 33 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածների և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Գյումրու N 33 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սահմանել, որ`
1) «Գյումրու N 33 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է.
2) «Գյումրու N 33 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված ծախսերն իրականացվում են «ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`
1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.
2) «Գյումրու N 33 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.
3) «ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:

 

Արխիվ

2024

2023