Կառավարության որոշումներ

5 Սեպտեմբերի 2013, 1223 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇԱՔԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ՝ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ ու 7-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հովածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և 23-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման 5-րդ կետի 8-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով ու 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շաքիի գյուղական համայնքի վարչական տարածքում Սյունիքի տարածաշրջանային նոր մաքսատուն կառուցելու նպատակով սույն որոշման N 1 հավելվածով սահմանված՝ Շաքիի գյուղական համայնքում քաղաքացիների սեփականությունը հանդիսացող` 7,132462 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ՝ գերակա հանրային շահ՝ հետևյալ հիմնավորումներով՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ այդ ծրագիրը նպատակ է հետապնդում ապահովելու Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման, պետության և հասարակության անվտանգությունը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ հողամասի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով մաքսատան սպասարկման տարածքը, տեխնիկատնտեսական տեսանկյունից հողամասի դասավորությունը, դիրքը, ռելիեֆը, հեռավորությունը Երևան-Մեղրի միջպետական ճանապարհից, ինժեներաշինարարական աշխատանքների, այդ թվում՝ նաև հաղորդակցուղիների և հողի գրունտի համապատասխանությունը:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքները ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամիսն է.
3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանն է:
3. Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:
4. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շաքիի գյուղական համայնքի վարչական տարածքում Սյունիքի տարածաշրջանային նոր մաքսատուն կառուցելու նպատակով նախատեսվող տարածքում ընդգրկված համայնքի սեփականությունը հանդիսացող` 0,56617 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասերը՝ համաձայն N 5 հավելվածի, համայնքի կողմից Հայաստանի Հանրապետությանը կփոխանցվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շաքիի գյուղական համայնքի ղեկավարին սույն որոշման 1-ին և 4-րդ կետերում նշված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շաքիի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` 7,698632 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասերը Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերվելուց հետո` սահմանված կարգով փոխել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական օգտագործման հողերի կատեգորիան:
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.
2) ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում՝ սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին և 4-րդ կետերում նշված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շաքիի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` 7,698632 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասերը պետության կողմից ձեռք բերվելուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել այդ հողամասերի նպատակային նշանակության փոփոխումը:
8. Սույն որոշման 7-րդ կետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո նույն կետով նախատեսված հողամասերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց և մշտական օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
9. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների:
10. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2013 թվականին`
1) Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին հատկացնել 199,311.8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով).
2) սույն որոշման 1-ին կետում նշված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շաքիի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող` 7,132462 հեկտար հողերի օտարման դիմաց փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել 64,192.2 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
11. Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման աշխատանքների ձեռքբերման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման, Երևան քաղաքի Մովսես Խորենացու NN 3, 7 հասցեներում գտնվող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքի սանհանգույցների և շենքի առանձին հատվածների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, Երևան քաղաքի Մովսես Խորենացու NN 3, 7 հասցեներում գտնվող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքի սանհանգույցների և շենքի առանձին հատվածների հիմնանորոգման, Երևան քաղաքի Արարատյան 90 հասցեում գտնվող շենքի ընթացիկ նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, Երևան քաղաքի Արարատյան 90 հասցեում գտնվող շենքի ընթացիկ նորոգման և Հրազդանի ՏՀՏ-ի վարչական շենքի կապիտալ վերանորոգման լրացուցիչ աշխատանքների ձեռքբերումը համարել անհետաձգելի ու հրատապ և թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին սույն կետում նշված աշխատանքները ձեռք բերել բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով։ Ընդ որում, Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման աշխատանքների ձեռքբերման պայմանագիրը կնքվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի հիման վրա` նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված ամբողջ ծավալի համար:
12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին 2013 թվականի գնումների պլանում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածում ներառված «Աշտարակի ՏՀՏ-ի վարչական շենքի կապիտալ վերանորոգում» և «Հրազդանի ՏՀՏ-ի վարչական շենքի կապիտալ վերանորոգում» գնման առարկաների ձեռքբերման համար հատկացված գումարներից տնտեսված միջոցներից 92,943,728 դրամն ուղղել N 4 հավելվածով նախատեսված աշխատանքների իրականացմանը:
13. Սույն որոշումը, բացառությամբ 5-րդ կետի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
14. Սույն որոշման 5-րդ կետն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին և 4-րդ կետերում նշված տարածքների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցման պահից:

 

Հավելված

Արխիվ

2024

2023