Կառավարության որոշումներ

7 Նոյեմբերի 2013, 1225 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի «Մի շարք միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 256-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների» բառերով.
2) 1-ին կետը «պայմանագրերով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև կնքված` զարգացմանն ուղղված համագործակցության մասին համաձայնագրով» բառերով.
3) 5-րդ կետում`
ա. «գ» ենթակետում «եկամտահարկ» բառը փոխարինել «եկամտային հարկ» բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել «դ» ենթակետը.
4) 8-րդ, 8.1-ին և 8.2-րդ կետերում «եկամտահարկ» բառը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «եկամտային հարկ» բառերով` համապատասխան հոլովաձևերով.
5) 8.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8.3. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ստացման ենթակա (պասիվ եկամուտների և (կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված եկամուտներից վճարման աղբյուրի մոտ հարկի պահում (գանձում չի իրականացվել, ապա նշյալ ֆիզիկական անձինք եկամտային հարկի գծով պարտավորությունները կատարում են «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:».
6) ուժը կորցրած ճանաչել 9.1-ին կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա՝ բացառությամբ 1-ին կետի 2-րդ ենթակետի, որը տարածվում է 2013 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Արխիվ

2024

2023