Կառավարության որոշումներ

31 Հոկտեմբերի 2013, 1229 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20 -Ի N 1616 -Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐՈՎ ԳՆՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարու-թյունը ո ր ո շ ո ւ մ է.
1. <<Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի <<Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին>> N 1616-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման N 7 հավելվածի`
1) 67, 74, 75, 77-րդ և 129, 130, 131-րդ կետերով նախատեսված գնման առարկաների գծով գնումները համարել անհետաձգելի և իրականացնել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի փետրվարի 10-ի <<Գնումների գործընթացի կազմակերպման մասին>> N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի <<բ>> պարբերությանը համապատասխան.
2) 91-106-րդ կետերով նախատեսված գնման առարկաների գծով գնումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և (կամ) առավելագույն գներով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման հավելվածների բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> հոդվածի ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության պայմաններում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված_

Արխիվ

2024

2023