Կառավարության որոշումներ

7 Նոյեմբերի 2013, 1232 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է .
1. Թույլատրել «Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը 2010 թվականի գործունեության արդյունքում առաջացած շահութաբաժնի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ժամկետում այն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չվճարելու դիմաց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տոկոսների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ սույն որոշման ընդունման օրվա դրությամբ առկա ընդամենը 26055615.01 դրամի չափով պարտավորությունը մարել մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը` եռամսյա հավասարաչափ համամասնությամբ:
2. Սահմանել, որ`
1) մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական արդյունքներով առաջացած որևէ տարվա վնասների առկայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ սույն որոշման 1-ին կետով սահմանվող` տվյալ տարվա համամասնությամբ նախատեսված պարտավորության մարման համար.
2) սույն որոշման ընդունման օրվանից դադարեցվում է հետաձգված պարտավորության ամբողջ ծավալի նկատմամբ տոկոսների (տույժի) հաշվարկումը.
3) հետաձգված պարտավորության մարումների՝ սույն որոշմամբ սահմանված եռամսյակային համամասնությունների (չափաքանակների) չպահպանման դեպքերում եռամսյակային համամասնության խախտման հետևանքով չկատարված պարտավորության մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տոկոսների հաշվարկումը շարունակվում է՝ մինչև այդ մասով պարտավորության մնացորդի ամբողջական մարումը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել «Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովում սույն որոշման 1-ին կետում նշված շահութաբաժնի չափը և եռամսյակային համամասնությունները հաստատելու մասին որոշման ընդունումը.
2) ընդհանուր ժողովի որոշման ընդունումից հետո 15-օրյա ժամկետում ապահովել շահութաբաժնի վճարման չափի և եռամսյակային համամասնությունների հաստատման մասին տարեկան ընդհանուր ժողովի որոշման արձանագրության քաղվածքը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023