Կառավարության որոշումներ

7 Նոյեմբերի 2013, 1231 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1523-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.
«6.1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակների պարտադիր տեղադրումը`
1) համապատասխանաբար նախարարության, մարզպետարանների, քաղաքապետարանի պաշտոնական կայքէջերում, ինչպես նաև համացանցային կայքեր ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքապետարանների և գյուղապետարանների կայքէջերում՝ համաձայն N 2 հավելվածի.
2) այն քաղաքապետարանների և գյուղապետարանների համացանցային կայքէջերում, որոնց կայք-էջերը կձևավորվեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:».
2) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.
3) որոշման հավելվածում
«Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
դեկտեմբերի 4-ի N 1523 - Ն որոշման
«Հավելված»

բառերը փոխարինել

«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
դեկտեմբերի 4-ի N 1523 - Ն որոշման
«Հավելված N 5» բառերով.

4) որոշումը լրացնել նոր` N 2 hավելվածով՝ համաձայն հավելվածի.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023