Կառավարության որոշումներ

14 Նոյեմբերի 2013, 1235 - Ա

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Հաuարակության և պետության կարիքների համար uեփականության oտարման մաuին>> Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մաuի դրույթներով` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից <<ԱՎՈ Ֆ.Մ.Հ.>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Աբովյան, Նալբանդյան, Արամի փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող 2008 թվականի հուլիսի 21-ին կնքված պայմանագրում քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետը 2016 թվականի դեկտեմբերի 30-ը սահմանելու վերաբերյալ փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր:
2. Սույն որոշման 1-ին կետի համաձայն կնքվող համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կնքման և նոտարական կարգով վավերացման պահից:
 

Արխիվ

2024

2023