Կառավարության որոշումներ

31 Հոկտեմբերի 2013, 1233 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Հայաuտանի Հանրապետության բյուջետային համակարգի մաuին>> Հայաuտանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին համապատաuխան` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող` ձկնաբուծական նպատակով ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող 43 հորերի լուծարման աշխատանքների իրականացման համար Հայաuտանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը 2013 թվականին հատկացնել 107 497,4 հազ. դրամ` Հայաuտանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման <<Այլ ծախսեր>> հոդվածով):
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաuտանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մաuին» N 1616-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ Հայաuտանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը uույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների գնումն իրականացնելու է <<Գնումների մաuին>> Հայաuտանի Հանրապետության oրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մաuի 2-րդ կետի համաձայն` բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապեu հայտարարելու:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`
1) Արարատյան դաշտավայրում գոյություն ունեցող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման աշխատանքներն ավարտել դրա համար ֆինանսավորում ստանալուց հետո եռամսյա ժամկետում.
2) ձեռնարկել միջոցներ Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման աշխատանքների համար ծախսված պետական միջոցները փաստացի սեփականատերերից գանձելու ուղղությամբ.
3) չորսամյա ժամկետում ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման աշխատանքների համար ծախսված պետական միջոցները փաստացի սեփականատերերից կամավոր կարգով չգանձելու դեպքում գանձման գործընթացն իրականացնել դատական կարգով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023