Կառավարության որոշումներ

7 Նոյեմբերի 2013, 1243 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿ¬ՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1069-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1129-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.11 աղյուսակում և N 12 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 110-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) վերնագրում և 2-րդ կետում «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» բառերը փոխարինել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական» բառերով.
2) 2-րդ կետի 1-ին ենթակետը «աշխատանքային խումբ» բառերից հետո լրացնել «մինչև 2014 թվականի հունվարի 1-ը» բառերով.
3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Աշխատանքային խմբի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 17195.0 հազ. դրամ, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով 15000.0 հազ. դրամ, «Վարչական սարքավորումներ» հոդվածով 1200.0 հազ. դրամ, «Պարտադիր վճարներ» հոդվածով 895.0 հազ. դրամ, «Գործառնական և բանկային ծառայությունների ծախսեր» հոդվածով 100.0 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1069-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետի 4-րդ ենթակետում «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» բառերը փոխարինել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական» բառերով.
2) հավելվածում «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» (ԱՖԱԿ) ՓԲԸ» բառերը փոխարինել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի «Արտահանման ապահովագրական կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին» N 1129-Ա որոշման վերնագրում և 1-ին կետում «Արտահանման ապահովագրական կազմակերպություն» բառերը փոխարինել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական» բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023