Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2013, 1249 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 400 հոգու համար նախատեսված լրակազմով նոր համալիրը գույքով և սարքավորումներով կահավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 263,448.9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով` 75,828.5 հազ. դրամ, «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» հոդվածով` 2,289.0 հազ. դրամ, «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով` 2,327.4 հազ. դրամ, «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով` 48,600.0 հազ. դրամ, «Վարչական սարքավորումներ» հոդվածով` 87,751.0 հազ. դրամ, «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով` 46,653.0 հազ. դրամ)։
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով հատկացվող գումարների հաշվին կատարվելիք գնումների անվանացանկը` համաձայն հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով հաստատված գնումների անվանացանկի «Վարչական սարքավորումներ» հոդվածի 1-12-րդ, 14-րդ, 15-րդ, 17-24-րդ, 34-35-րդ, 43-րդ, ինչպես նաև «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածի 1-ին, 3-րդ 5-րդ, 14-րդ, 15-րդ և 25-րդ կետերով նախատեսված գույքի գնումները համաձայն «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված աղյուսակի 31-րդ կետի սահմանված կարգով կատարել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամից:

Հավելված

Արխիվ

2024

2023