Կառավարության որոշումներ

14 Նոյեմբերի 2013, 1253 - Ն

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-1 (ԵՐԵՎԱՆԻ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ԵՎ ԱՐՏԱՇԱՏԻ ԽՃՈՒՂԻ) ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ N 1 ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մարտի 24-ին ստորագրված Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի (Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր), Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 19-ին ստորագրված Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-1 (Հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-1 (Երևանի Արշակունյաց պողոտա և Արտաշատի խճուղի) ճանապարհահատվածի համար Հողի օտարման և տարաբնակեցման N 1 ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023