Կառավարության որոշումներ

21 Նոյեմբերի 2013, 1272 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 190-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 26-ի «Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ուսման ու ծառայության կամ այլ պետություններ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների դրամական բավարարման և դրան հավասարեցված վճարումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի N 191 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»
N 190-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը «50.000 դրամ» բառերից հետո լրացնել «, իսկ Հունաստանի Հանրապետությունում սովորող կուրսանտների կրթաթոշակը` ամսական 100.000 դրամ» բառերով:
2. Սահմանել, որ uույն որոշման 1-ին կետով սահմանված կրթաթոշակի լրացուցիչ ծախսերը ֆինանսավորվում են յուրաքանչյուր տարվա Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեով Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարությանընախատեսվող ընդհանուր հատկացումների uահմաններում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
 

Արխիվ

2024

2023