Կառավարության որոշումներ

21 Նոյեմբերի 2013, 1277 - Ա

«ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՉԱՓԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 34-րդ, 35-րդ ու 49-րդ հոդվածները և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) 2012 թվականի գործունեության արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած 11026,8 հազ. դրամ շահութաբաժնի չափը նվազեցնել 7430,0 հազ. դրամի չափով և այդ գումարի չափով, օրենքով uահմանված կարգով, բաժնետոմuերի թվի ավելացման միջոցով, ավելացնել ընկերության կանոնադրական կապիտալը` այն սահմանելով 131315.0 հազ. դրամ, 26263 սովորական անվանական բաժնետոմu` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
2. Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխությամբ պայմանավորված` ընկերության կանոնադրության փոփոխության` օրենքով uահմանված կարգով պետական գրանցման կազմակերպումը:

 

Արխիվ

2024

2023