Կառավարության որոշումներ

28 Նոյեմբերի 2013, 1312 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի N 17 («Անվտանգություն») հավելվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 1142-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածում`
ա. 3-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «մուտքը վերահսկելու համար» բառերը փոխարինել «շարժի վերահսկողության համար:» բառերով,
բ. 10-րդ կետը «Պարսպապատի երկարությամբ» բառերից հետո լրացնել «օդանավակայանի պարիսպներին դրսից հարող տարածքներում առնվազն երեք մետրի չափով» բառերով,
գ. 17-րդ կետը «զննման» բառից հետո լրացնել «համար նախատեսված» բառերով,
դ. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Օդանավակայանների վերահսկելի գոտիների մուտքի անցագրերը պարունակում են հետևյալ տվյալները`
1) անձանց մշտական և ժամանակավոր անցագրերի վրա`
ա. անցագիր հատկացնող կազմակերպության անվանումը,
բ. օդանավակայանի եռանիշ ծածկագիրը,
գ. անցագիր կրող անձի լուսանկարը,
դ. անցագիր կրող անձին թույլատրվող մուտքի գոտիների ծածկագիրը,
ե. անցագիր կրող անձի ազգանունը, անունը,
զ. անցագիր կրող անձի պաշտոնը և կազմակերպության անվանումը,
է. անցագրի գործողության ժամկետը,
ը. անցագրի համարը.
2) տրանսպորտային միջոցների անցագրերի վրա`
ա. տրանսպորտային միջոցի հաշվաշման համարանիշի տվյալները,
բ. կազմակերպության անվանումը, որին պատկանում է կամ որի կողմից շահագործվում է տրանսպորտային միջոցը,
գ. օդանավակայանի եռանիշ ծածկագիրը,
դ. տրանսպորտային միջոցի վարորդի (վարորդների) անունը, ազգանունը և հայրանունը,
ե. թույլատրվող մուտքի գոտիների ծածկագիրը կամ անվանումը,
զ. անցագրի գործողության ժամկետը:»,
ե. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք տվող անձանց և տրանսպորտային միջոցների անցագրերի ձևանմուշների նկարագիրը և անցագրեր տալու մասին հայտի ձևերը սահմանված են սույն որոշման N 3 հավելվածով:»,
զ. 24-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24.1-ին կետով.
«24.1. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք տվող անձանց և տրանսպորտային միջոցների անցագրերը պատրաստվում են պլաստիկ քարտերով: Պլաստիկ քարտերից պատրաստվող անցագրերը պետք է ունենան անցագրի տվյալների տեղեկատվությունը պարունակող էլեկտրոնային կրիչներ կամ մագնիսական դաշտ:»,
է. 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Անցագրերը պատրաստվում և տրվում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անցագրային բաժինների կողմից՝ անցագիր ստանալու համար դիմող կազմակերպության կողմից սույն որոշման N 3 հավելվածով սահմանված ձևերի հայտերի հիման վրա: Հայտերին կից ներկայացվում են անցնագիր ստացող անձի մեկ լուսանկար, անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:»,
ը. 27.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27.1. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անցագրային բաժիններում պետք է ստեղծվեն բոլոր տեսակի անցագրերի և անցագիր ստացած անձանց տվյալների պաշտպանված համակարգչային բազաներ, ինչպես նաև պետք է վարեն անցագրերի տրամադրման մատյաններ:»,
թ. 28-րդ կետում «Կորած անցագրերի փոխարեն կարող են տրվել դրանց կրկնօրինակները» բառերը փոխարինել «Անցագրերի կորստի դեպքում կորած անցագրերի հաշվառման նպատակով դրանց վերաբերյալ համակարգչային բազայում և համապատասխան մատյաններում կատարվում են գրանցումներ` մուտքագրելով կորած անցագրի տվյալները: Կորած կամ սույն կարգի 22-րդ կետում նշված տվյալներից որևէ մեկի անընթեռնելիության դեպքում (այսուհետ՝ վնասված անցագիր) անցագրերի փոխարեն տրամադրվում են նոր անցագրեր: Կորած կամ վնասված անցագրերի կրկնօրինակներ չեն տրամադրվում:» բառերով,
ժ. 56-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կորած կամ վնասված թռիչքային անցագրերի փոխարեն տրամադրվում են նոր անցագրեր: Կորած կամ վնասված անցագրերի կրկնօրինակներ չեն տրամադրվում:».
2) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023