Կառավարության որոշումներ

14 Նոյեմբերի 2013, 1300 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Նուբարաշենի 11-րդ փողոցի N 74/3 հասցեում գտնվող` 136.8 և 123.8 քառ. մետր մակերեսներով շինությունները (ընդամենը՝ 260.6 քառ. մետր) և N 74/2 հասցեում գտնվող` 137.9, 153.9 և 153.9 քառ. մետր մակերեսներով ջրավազանները (ընդամենը՝ 445.7 քառ. մետր) և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) (հասցեն՝ քաղ. Երևան, Նուբարաշեն ավան):
2. Սահմանել`
1) գույքի վաճառքի գինը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2013 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 7795.8 հազ. դրամ, որից՝
ա. Երևան քաղաքի Նուբարաշենի 11-րդ փողոցի N 74/3 հասցեում գտնվող` 260.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքի արժեքը՝ 3869.4 հազ. դրամ,
բ. Երևան քաղաքի Նուբարաշենի 11-րդ փողոցի N 74/2 հասցեում գտնվող` 445.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով ջրավազանի արժեքը՝ 3926.4 հազ. դրամ.
2) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.21505 և 0.24657 հեկտար մակերեսներով հողամասերի կադաստրային արժեքները՝ համապատասխանաբար 2469.63 և 2831.61 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ գնորդի կողմից գույքի վաճառքի գումարի և հողամասերի կադաստրային արժեքների, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 200028 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է վճարումները կատարել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը` վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Արխիվ

2024

2023