Կառավարության որոշումներ

21 Նոյեմբերի 2013, 1291 - Ա

ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 105.2-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Անհետաձգելի համարել <<Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին>>, <<Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում
փոփոխություն կատարելու մասին>>, <<Դատախազության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>>, <<Հատուկ քննչական ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>>, <<Մարդու իրավունքների պաշտպանի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>>, <<Սահմանադրական դատարանի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>>, <<Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> և <<Հատուկ քննչական ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
 

Արխիվ

2024

2023