Կառավարության որոշումներ

21 Նոյեմբերի 2013, 1296 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 1 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման իրենց իրավունքը դատական կարգով վերականգնած` մեկ սենյակի հավակնող ընտանիքների բնակարանային պայմաններն ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով բարելավելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 45,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով), որից`
1) 15,000.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին՝ 5 անձի համար.
2) 30,000.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին՝ 10 անձի համար:
3. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց տրամադրվող ֆինանսական աջակցության չափը կազմում է 3,000.0 հազ. դրամ.
2) սույն որոշման 2-րդ կետում նշված` ֆինանսական աջակցություն ստանալու հավակնող անձանց ֆինանսական աջակցությունը տրամադրվում է համապատասխան մարզպետարանների միջոցով` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններով հաստատված` մեկ սենյակի շահառու ճանաչված ընտանիքների ցուցակների համաձայն` մարզպետի և ֆինանսական աջակցություն ստացող քաղաքացու միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված համապատասխան պայմանագրի (դրանում, որպես պարտադիր պայման, նախատեսելով, որ ծրագրի շրջանակներում բնակելի տուն (բնակարան) կամ ֆինանսական աջակցություն ստացած անձանց նկատմամբ աղետի գոտու բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման մասով պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունները համարվում են դադարեցված` դրանց կատարմամբ) հիման վրա: Հատկացվող գումարները փոխանցվում են ֆինանսական աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին.
3) ֆինանսական աջակցությունը տրամադրվում է ֆինանսական աջակցություն ստացող ընտանիքների անդամների կողմից տրված` հետագայում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ բնակարանային պահանջ չներկայացնելու մասին` նոտարական կարգով վավերացված հայտարարության առկայության դեպքում.
4) սույն որոշման 2-րդ կետով հատկացվող գումարների ֆինանսավորումն իրականացվում է կայունացման դեպոզիտային հաշվից:
4. Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզպետներին` սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց հետ ֆինանսական աջակցության տրամադրման մասին համապատասխան պայմանագրերի կնքման և դրանց հիման վրա ֆինանսական աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին ֆինանսական աջակցության գումարների փոխանցման գործընթացներն ավարտել 2013 թվականի դեկտեմբերի 21-ին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023