Կառավարության որոշումներ

21 Նոյեմբերի 2013, 1298 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր և անվտանգության սերտիֆիկատներ տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ու անվտանգության սերտիֆիկատների ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԹԵՐՔԻ, ՀՈՒՄՔԻ, ԿԵՐԵՐԻ, ԼՐԱՑԱԿԵՐԵՐԻ, ԿԵՐԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ, ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1241-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը «սերտիֆիկատներ» բառից հետո լրացնել «և համապատասխանության տեղեկանք» բառերով.
3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիների, գյուղատնտեսական շուկաներում վաճառելու նպատակով կենդանական ծագում ունեցող մթերքի, ինչպես նաև կենդանական ծագում ունեցող հումքի, կերերի, լրացակերերի, կերային հավելումների, կերային խառնուրդների փոխադրման համար տրվող անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի և անասնաբուժական վկայականի ձևերը` համաձայն N 2 հավելվածի..
4) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ և 7-րդ ենթակետերով.
«6) արտահանման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրվող բեռների համար տրվող համապատասխանության տեղեկանքի ձևը՝ համաձայն N 6 հավելվածի.
7) կենդանիների, թռչունների, ձկների, երկկենցաղների, սողունների, անողնա-շարավորների, սերմնահեղուկի, ձվաբջջի, զիգոտի, սաղմի, բեղմնավորված ձկնկիթի, ինկուբացիոն ձվի փոխադրման, պահպանման, իրացման համար N 1 ձևի անասնաբուժական վկայականի հավելվածի ձևը՝ համաձայն N 7 հավելվածի:».
5) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
6) որոշման N 2 հավելվածի NN 1, 2, 3 և 4 ձևերի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.
7) որոշումը լրացնել նոր՝ N N 6 և 7 հավելվածներով` համաձայն N N 3 և 4 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Հավելված

Արխիվ

2024

2023