Կառավարության որոշումներ

28 Նոյեմբերի 2013, 1324 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) 5–րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ (այսուհետ` ԲԳԿ) են համարվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող հատկացումների գծով տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ելքերի գերատեսչական կառուցվածքում նշված պետական մարմինները և (կամ) պետական հիմնարկները` իրենց գծով սահմանված հատկացումների մասով, իսկ համայնքի բյուջեով նախատեսվող հատկացումների գծով` համայնքի ղեկավարը:».
2) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«41. ԲՍԿ-ները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների դիմաց վճարումներն իրականացնում են անկանխիկ` փոխանցման եղանակով, կանխիկ դրամով և բանկային վճարային քարտերի միջոցով: Անկանխիկ վճարումներն իրականացվում են սույն կարգի համաձայն` գանձապետական հաշիվներից միջոցների ելքագրման միջոցով: Կանխիկ դրամով վճարումներ կարող են իրականացվել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման միայն հետևյալ հոդվածներով`
ա) նպաստներ,
բ) այլ անհատույց հատկացումներ ֆիզիկական անձանց` բացառությամբ իրավաբանական անձանց միջոցով նշված գումարների հատկացման դեպքերի:».
3) 41-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 41.1-ին կետով.
«41.1. Բանկային վճարային քարտերով կարող են վճարումներ իրականացվել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման միայն հետևյալ հոդվածներով`
ա) աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ,
բ) գործուղման և ծառայողական շրջագայությունների ծախսեր,
գ) կրթաթոշակներ:».
4) 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«42. ԲԳԿ-ների կողմից կանխիկ ձևով կատարվող առանձին ծախսերի և (կամ) վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների տարեկան չափաքանակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Վարկային քարտային հաշիվներով միջոցների շրջանառման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նախարարության ու առևտրային բանկերի միջև կնքված պայմանագրերով:»:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023