Կառավարության որոշումներ

7 Նոյեմբերի 2013, 1319 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. 2013 թվականի հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման, ինչպես նաև «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 2013 թվականի հունվարի 1-ից 35.0 հազ. դրամի չափով և հուլիսի 1-ից 45.0 հազ. դրամի չափով սահմանելու հետ կապված առանձին առողջապահական կազմակերպություններում 2013 թվականի երկրորդ կիսամյակում առաջացած լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 911,300.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով՝ համաձայն N 4 հավելվածի:
3. Սահմանել, որ սույն որոշման N 4 հավելվածով հատկացվող գումարների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման դրույթները:
4. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և առողջապահական կազմակերպությունների միջև կնքվող` պետության կողմից նպատակային դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության մասին պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 5 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը N 4 հավելվածում ընդգրկված առողջապահական կազմակերպություններին տրամադրել սույն որոշման 4-րդ կետով հաստատված պայմանագրի օրինակելի ձևի հիման վրա` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և տվյալ առղջապահական կազմակերպության միջև կնքված դրամաշնորհային պայմանագրի համաձայն:
6. Հանձնարարել սույն որոշման N 4 հավելվածում ընդգրկված առողջապահական կազմակերպությունների հիմնադրի լիազորություններն իրականացնող պետական կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել համայնքների ղեկավարներին ապահովել սույն որոշմամբ հատկացվող գումարների նպատակային ծախսման վերահսկողությունն իրենց ենթակայության բժշկական կազմակերպություններում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023