Կառավարության որոշումներ

28 Նոյեմբերի 2013, 1326 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈ-ԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 304-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին և 2.2-րդ կետերով.
«2.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մինչև 2014 թվականի հունվարի 1-ը հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի պահանջներն ապահովելու համար համայնքների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացվող ծրագրի օրինակելի ձևը:
2.2. Սահմանել, որ 2.1-ին կետի պահանջները կիրառվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքելու համար դիմած համայնքների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների նկատմամբ:».
2) որոշմամբ հաստատված կարգի`
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Անշարժ գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա, որը ներառում է՝
1) անհատույց օգտագործման տրամադրվող անշարժ գույքի մակերեսը՝ քառակուսի մետրով արտահայտված.
2) անհատույց օգտագործման տրամադրվող անշարժ գույքի գնահատված արժեքը՝ ըստ գնահատման վերաբերյալ հաշվետվության.
3) անհատույց օգտագործողի անունը (անվանումը), հասցեն (գտնվելու վայրը), անձնագրի տվյալները և (կամ) կազմակերպության վերաբերյալ այլ տվյալները.
4) անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման հետ կապված այլ պայմաններ:»,
բ. 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ են ներկայացվում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող անշարժ գույքի հատակագիծը և լուսանկարները:»,
գ. 6-րդ կետը «չափորոշիչներին» բառից հետո լրացնել «, բացառությամբ պետական տպագիր մամուլի կազմակերպությունների, որոնց համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել այլ պայմաններ:» բառերով,
դ. 12-րդ կետում «մինչև մարտի 15-ը» բառերը փոխարինել «մինչև մայիսի 15-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023