Կառավարության որոշումներ

14 Նոյեմբերի 2013, 1335 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1524-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի <<Ներդրումային ծրագրի շրջանակներում «Իստեյտ Մենեջմենթ ընդ Ադմինիսթրեյշն Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին>> N 1524-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2.3.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.3.1. կառուցել 6 կիլոմետր երկարությամբ ճոպանուղի.».
2) 2.3.5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` 5-օրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1524-Ա որոշման հիման վրա «Իստեյտ Մենեջմենթ ընդ Ադմինիսթրեյշն Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը:


 

Արխիվ

2024

2023