Կառավարության որոշումներ

14 Նոյեմբերի 2013, 1261 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 683-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի
N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 683-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2013 թվականին հատկացնել 6,272.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), այդ թվում`
1) Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի արհեստագործական մասնաշենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության նպատակով՝ 924.0 հազ. դրամ.
2) Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի արհեստագործական մասնաշենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության նպատակով՝ 924.0 հազ. դրամ.
3) Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի արհեստագործական մասնաշենքերի կառուցման և ուսումնական մասնաշենքի վերակառուցման (նախասրահի, առաջին և երկրորդ հարկերի հիմնանորոգման) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության նպատակով՝ 3,500.0 հազ. դրամ.
4) Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի արհեստագործական մասնաշենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության նպատակով՝ 924.0 հազ. դրամ:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված_

Արխիվ

2024

2023