Կառավարության որոշումներ

21 Նոյեմբերի 2013, 1279 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված և կոնցենսիոն կառավարման պայմանագրով «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանն օգտագործման իրավունքով հանձնված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կենտրոնական կաթսայատան շարժական գույքը (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, հանել կոնցենսիոն ակտիվների կազմից և ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Գևորգ Ալբերտի Պետրոսյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, Տ. Պետրոսյան 15, անձնագիր՝ AM 0250343, տրված` 057-ի կողմից, 31.03.2011 թ.) (այսուհետ՝ գնորդ):
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2013 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 4077 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 4077 հազ. դրամ.
3) որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ապամոնտաժման և տեղափոխման ծախսերը ենթակա են իրականացման` գնորդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գումարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
4. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` այն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հավելված

Արխիվ

2024

2023