Կառավարության որոշումներ

12 Դեկտեմբերի 2013, 1390 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Բաժնետիրական ընկերությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ ու 21-րդ հոդվածները և 67-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Հոգեբուժական բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունը բաժանման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Նարկոլոգիական հանրապետական կենտրոն, Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն, Նորք հոգեբուժական կենտրոն, Ավան հոգեկան առողջության կենտրոն, Նևրոզների կլինիկա փակ բաժնետիրական ընկերությունները (այսուհետ` ընկերություններ):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում`
1) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերությունների բաժանիչ հաշվեկշռի կազմման և հաստատման աշխատանքների կատարումը.
2) հաստատել ընկերությունների կանոնադրությունները և ապահովել դրանց պետական գրանցման աշխատանքները:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն ստեղծված ընկերությունների պետական գրանցումից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենների ընտրությունից հետո երկամսյա ժամկետում ընկերությունների տնօրենները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն են ներկայացնում համապատասխան ընկերության զարգացման ծրագիրը, որը ներառում է ընկերության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, ընկերության կառուցվածքի և գործունեության բարեփոխման վերաբերյալ առաջարկությունները:


 

Արխիվ

2024

2023