Կառավարության որոշումներ

12 Դեկտեմբերի 2013, 1391 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 339-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի
N 404 որոշմանը համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 223-Ա որոշման 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 223-Ա որոշման համաձայն բացված արտաբյուջետային բանկային հաշվից գումար հատկացնելու մասին» N 339-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «13,500.0» թիվը փոխարինել «15,700.0» թվով.
2) «չորրորդ եռամսյակում` 4.500.0» բառերը փոխարինել «չորրորդ եռամսյակում` 6.700.0, իսկ 2014 թվականին վճարել 24,800.0 հազ. դրամ, որից՝ յուրաքանչյուր եռամսյակի համար` 6,200.0 հազ. դրամ» բառերով:

 

Արխիվ

2024

2023