Կառավարության որոշումներ

5 Դեկտեմբերի 2013, 1363 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 726-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում ստեղծել հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով բաժնի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժը» և «ժթ» ենթակետերով.
«ժը) ապահովում է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմակերպատեխնիկական աշխատանքների իրականացումը,
ժթ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի հաշվետվությունների և միջազգային պայմանագրերով կոռուպցիայի դեմ ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցների մոնիթորիգը:».
2) որոշման N 2 հավելվածի «Կառուցվածք» բաժնում`
ա. ուժը կորցրած ճանաչել «2. Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչություն» կետը,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ և 22-րդ կետերով.
«21. Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին
22. Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժին:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Արխիվ

2024

2023