Կառավարության որոշումներ

12 Դեկտեմբերի 2013, 1403 - Ն

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 372 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մաuի 1-ին կետին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել oտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաuտանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ uույն որոշմամբ հաuտատված կարգի կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաuտանի Հանրապետության ֆինանսների նախարարը` համաձայնեցնելով Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:
3. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների համար վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու և դրա կարգի վերաբերյալ առնվազն երկու օտար լեզվով հուշաթերթիկի (բրոշյուրների) տպագրությունը և Հայաստանի Հանրապետություն ժամանելու և մեկնելու վայրերում տեղադրված մաքսային կետերի միջոցով դրանց` օտարերկրացիներին տրամադրումը.
2) «Tax free» նշումով տեղեկատվական ցուցաթերթիկների տպագրությունը և դրանց անվճար տրամադրումը Հայաստանի Հանրապետությունում ավելացված արժեքի հարկ վճարող անձանց` նրանց կողմից դրանք քաղաքացիների համար տեսանելի վայրերում փակցնելու համար.
3) Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների համար վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու հնարավորության վերաբերյալ գովազդային պաստառների տպագրությունը և դրանց տեղադրումը Հայաuտանի Հանրապետություն ժամանելու և Հայաuտանի Հանրապետությունից մեկնելու վայրերում.
4) «Tax free invoices» նշումով արկղերի տեղադրումը սահմանի անցման կետերում՝ ավելացված արժեքի հարկի վերադարձի փաստաթղթերն օտարերկրյա անձանց կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ուղարկելու համար:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 17-ի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման կարգը հաuտատելու մաuին» N 372 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի մարտի 1-ից:

Հավելված

Արխիվ

2024

2023