Կառավարության որոշումներ

12 Դեկտեմբերի 2013, 1405 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1301-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման գործընթացի մշտադիտարկում, կատարված աշխատանքների վերլուծություն և փորձագիտական գնահատում».
2) որոշման N 2 հավելվածի «I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Բժշկական օգնության մշտադիտարկման և փորձագիտական գնահատման բաժին»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
 

Արխիվ

2024

2023