Կառավարության որոշումներ

12 Դեկտեմբերի 2013, 1408 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի <<Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին>> N 1308-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված` ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման լիցենզավորման կարգում`
ա. 4-րդ կետում <<Պետական տուրքի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով>> բառերը փոխարինել <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և <<Պետական տուրքի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով>> բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի 5-րդ ենթակետը,
գ. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
<<Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները` նախազգուշացնելով <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին:>>,
դ. 14-րդ կետի առաջին նախադասությունում <<30-օրյա ժամկետում>> բառերը փոխարինել <<23 աշխատանքային օրվա ընթացքում` եթե օրենքով սահմանված դեպքում պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն չի առաջացել>> բառերով, իսկ երկրորդ նախադասությունում <<լիցենզիան հանձնելիս ծանուցում է նաև լիցենզավորված անձին>> բառերը` <<լիցենզիան տալու վերաբերյալ որոշման ընդունման մասին հայտատուին տեղեկացնում է <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ու ժամկետում, իսկ լիցենզիան և դրա վերաբերյալ համապատասխան որոշումը լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է ոչ շուտ, քան լիցենզավորված անձի կողմից օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարելու օրը, ինչպես նաև ծանուցում է>> բառերով.
2) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման լիցենզավորման կարգում`
ա. 4-րդ կետում <<Պետական տուրքի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով>> բառերը փոխարինել <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և <<Պետական տուրքի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով>> բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի 5-րդ ենթակետը,
գ. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
<<Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները` նախազգուշացնելով <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին:>>,
դ. 14-րդ կետի առաջին նախադասությունում <<30-օրյա ժամկետում>> բառերը փոխարինել <<23 աշխատանքային օրվա ընթացքում` եթե օրենքով սահմանված դեպքում պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն չի առաջացել>> բառերով, իսկ երկրորդ նախադասությունում <<լիցենզիան հանձնելիս ծանուցում է նաև լիցենզավորված անձին>> բառերը փոխարինել <<լիցենզիան տալու վերաբերյալ որոշման ընդունման մասին հայտատուին տեղեկացնում է <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ու ժամկետում, իսկ լիցենզիան և դրա վերաբերյալ համապատասխան որոշումը լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է ոչ շուտ, քան լիցենզավորված անձի կողմից օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարելու օրը, ինչպես նաև ծանուցում է>> բառերով:
3) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված` ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգում`

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Արխիվ

2024

2023