Կառավարության որոշումներ

21 Նոյեմբերի 2013, 1359 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Գյումրու Նարեկ» հանգստյան տուն» բաց բաժնետիրական ընկերության 80 տոկոս (3194 հատ հասարակ (սովորական) բաժնետոմս, յուրաքանչյուրը` 1000 դրամ անվանական արժեքով) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքին՝ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Գյումրի քաղաքի Չերքեզի ձոր հասցեում գտնվող շենքերում (հանգստի տուն և պահակատուն) բնակվող բնակիչներին իրենց կողմից զբաղեցված տարածքներն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու նպատակով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Գյումրու Նարեկ» հանգստյան տուն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ կնքելով բաժնետոմսերի նվիրաբերության մասին պայմանագիր.
2) սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն «Գյումրու Նարեկ» հանգստյան տուն» բաց բաժնետիրական ընկերությունը «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ցանկերից հանելու վերաբերյալ:


Հավելված

Արխիվ

2024

2023