Կառավարության որոշումներ

21 Նոյեմբերի 2013, 1358 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Գյումրի քաղաքի Չարենցի 12 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի աջակողմյան թևից 3644.43 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 25871809 սկզբնական ու 11100934 հաշվեկշռային արժեքներով տարածքը (Գ մասնաշենքի առաջին հարկը, Դ և Ե մասնաշենքերի առաջին և երկրորդ հարկերն ու նկուղն ամբողջությամբ` համապատասխանաբար 546,41 քառ. մետր, 1534,83 քառ. մետր և 1563,19 քառ. մետր մակերեսներով) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու N 37 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» պետական
ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման - ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`
1) Գյումրի քաղաքի Չարենցի 12 հասցեում գտնվող` 9860,97 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքի համար «Գյումրու N 37 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքած անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն.
2) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը` պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացնելով «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023