Կառավարության որոշումներ

14 Նոյեմբերի 2013, 1380 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1807-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի <<Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերություն ստեղծելու մասին>> N 1807-Ն որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` <<ժա>> և <<ժբ>> ենթակետերով.
<<ժա) Հայաստանի Հանրապետությանը հատկացված արբանյակային դիրքերի և կից հատկացված ու պլանավորվող հաճախականային շերտերի և կապուղիների միջազգային կոորդինացման և գրանցման աշխատանքների կատարումը,
ժբ) միջազգային շտեմարանում նոր հաճախականային հատկացումների վերաբերյալ նյութերի մշակումը, պլանավորումը և համեմատականների անցկացումը` հետագայում միջազգային շտեմարանում գրացման համար:>>:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել <<Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների իրականացումը և դրանց պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023