Կառավարության որոշումներ

5 Դեկտեմբերի 2013, 1406 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1233-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաuտանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մաuին» N 1616-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի <<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաuտանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին>> N 1233-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետում <<ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող 43 հորերի>> բառերը փոխարինել <<կամ համայնքներին պատկանող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի>> բառերով.
2) որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում <<սեփականատերերից>> բառը փոխարինել <<սեփականատերերից (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների)>> բառերով:
3. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023