Կառավարության որոշումներ

17 Հոկտեմբերի 2013, 1443 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ ԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հուլիսի 22-ի ՆՀ-184-Ն հրամանագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի ֆինանսական գործունեության ապահովման վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեին տարածքով և անհրաժեշտ գույքով ապահովելու վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023