Կառավարության որոշումներ

12 Դեկտեմբերի 2013, 1434 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 989 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի «Գույք օտարելու մասին» N 989-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետը «(ընդհանուր գինը` 202.807.500 դրամ)» բառերից հետո լրացնել «, որում ներառված է նաև սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների արժեքը» բառերով.
2) որոշման 4-րդ կետում՝
ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) այն առավելագույն գինը, որը սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների արժեքի նվազեցումից հետո մրցույթի մասնակիցը պատրաստ է վճարել»,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) օտարվող գույքի արժեքի առնվազն 65 տոկոսը` որպես կանխավճար, մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, իսկ մնացած գումարը՝ պայմանագրի կնքումից հետո վեցամսյա ժամկետում վճարելը»,
3) որոշման 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) սույն որոշմամբ նախատեսված մրցույթը չկայանալու դեպքում վեցամսյա ժամկետում կազմակերպել նոր մրցույթներ».
4) որոշման 7-րդ կետի`
ա. 1-ին ենթակետում «Բյուջետային հիմնարկների հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների) օտարումից մուտքեր» բառերը փոխարինել «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» բառերով,
բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) սույն որոշման 1-ին կետում նշված խողովակաշարերի վերջնական չափերը փաստացի ապամոնտաժման և տեղափոխման արդյունքների հիման վրա կճշգրտվեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և գնորդի կողմից կազմված ակտի հիման վրա՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան վերահաշվարկ՝ հիմք ընդունելով սույն որոշման 3-րդ կետում նշված խողովակի մեկ գծամետրի նվազագույն գինը, բայց ոչ ավելի, քան վերջնական վճարման ենթակա գումարը»:

 

Արխիվ

2024

2023