Կառավարության որոշումներ

19 Դեկտեմբերի 2013, 1450 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման N 7 հավելվածի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «Հրազդանի տարածաշրջան» բաժնի 7-րդ կետը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առնթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի N 2 հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Հրազդանի Հարավային թաղամասի Սպանդարյան փողոցի N 72 հասցեում գտնվող ուսումնական շենքից 954,57 քառ. մետր մակերեսով տարածքը՝ 824,57 քառ. մետր մակերեսով երկհարկանի ձախակողմյան մասնաշենքը և կենտրոնական մասնաշենքին միացնող 130 քառ. մետր մակերեսով միջանցքը, ընդհանուր 7.071.471 դրամ սկզբնական ու 312.218 դրամ հաշվեկշռային արժեքով և շենքի օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 1428,6 քառ. մետր մակերեսով և 1774321.2 դրամ կադաստրային արժեքով հողատարածքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել ու անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հրազդանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հրազդանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Հրազդանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առնթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023